«Հերտայի» հարձակվող Քշիշտոֆ Պյոնտեկը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 31-րդ տուրի՝ «Շալկեի» դեմ խաղում (2: 1): Այս մասին հաղորդում է As-ը:
Հաղորդվում է, որ ֆուտբոլիստը կոճի վիրահատության կենթարկվի: Առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում հարձակվողը չի կարողանա մարզվել: Ամենայն հավանականությամբ, լեհ ֆուտբոլիստը բաց կթողնի Եվրոպայի առաջնության մեկնարկային հանդիպումները:
Հիշեցնենք, որ Լեհաստանի ազգային հավաքականն իր առաջին խաղը կանցկացնի Սլովակիայի հավաքականի հետ: Հանդիպումը տեղի կունենա հունիսի 14-ին: