«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեսը նշել է, որ ֆուտբոլիստը դեռ չի պաստրաստվում վերադառնալ Պորտուգալիա:
«Կրիշտիանուն ոգևորված է «Սպորտինգի» չեմպիոնությունից: Նա մեկ անգամ չէ, որ աջակցել է թիմին և ցույց է տվել իր վերաբերմունքը, բայց Պորտուգալիայի առաջնություն տեղափոխությունը ընդգրկված չէ նրա ծրագրերում»,-Մենդեշի խոսքերն է մեջբերում Record- ը:
Հիշեցնենք, որ վերջերս խոսակցություններ կային այն մասին, որ Ռոնալդուն ցանկանում է կարիերան ավարտել «Սպորտինգում»: