«Ռոման» ցանկանում է նոր դարպասապահ ձեռք բերել: Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլա Շիրան:
Աղբյուրի հաղորդմամբ, թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով մրցաշրջանի ավարտին կգլխավորի հռոմեական ակումբը, ցանկանում է իր թիմում տեսնել «Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիոյին:
Դարպասապահի ներկայիս պայմանագիրը անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2022 թվականի հունիս: