Հաջորդ մրցաշրջանից Ժոզե Մոուրինյուի՝ «Ռոմայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելով, ակումբը նախատեսում է ամրապնդել դարպասապահի դիրքը: Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Աղբյուրի համաձայն, պորտուգալացի մասնագետը շատ է հավանում «Վուլվերհեմփթոնի» դարպասապահ Ռուի Պատրիսիոյի խաղը, ով «գայլերի» հետ պայմանագիր ունի մինչև 2022 թվականը:
Նշվում է, որ Մոուրինյուի 33-ամյա հայրենակիցը կարող է Հռոմ տեղափոխվել այս ամառ 8-10 միլիոն եվրոյի դիմաց, այնպես որ, նա կարող է դառնալ պորտուգալացի մասնագետի առաջին ձեռքբերումը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռուի Պատրիսիոն անցկացրել է 35 հանդիպման, որոնցում բաց է թողել 47 գնդակ, իսկ 10 խաղում գնդակ բաց չի թողել սեփական դարպասը: