The Sun-ը հայտնում է, որ «Չելսիի» ղեկավարությունը 150 միլիոն ֆունտ (մոտ 174 միլիոն եվրո) կտրամադրի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելին ամառային տրանսֆերների համար:
Նշվում է, որ լոնդոնյան ակումբի հիմնական նպատակը կենտրոնական հարձակվողի դիրքի ամրապնդումն է: Լուրեր են շրջանառվում, որ «կապույտները» քննարկում են «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին ձեռք բերելու տարբերակները:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» ղեկավարությունը Տուխելին նոր պայմանագիր կառաջարկի` բարելավված պայմաններով: