ՊՍԺ-ն շարունակում է հույսեր փայփայել Սերխիո Ռամոսի տրանսֆերը ձեռք բերելու հարցում: Իսպանացին դեռ չի երկարաձգել պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ:
AS պարբերականի հաղորդմամբ, «Ռեալը» միայն 1 տարվա պայմանագիր է առաջարկում Ռամոսին՝ աշխատավարձի 10 տոկոս նվազեցմամբ, իսկ պաշտպանը ցանկանում է 2 տարվա պայմանագիր:
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն Նեյմարի խոստացել է ուժեղացնել կազմը, իսկ Ռամոսի տրանսֆերը մեծ ուժ կլինի ակումբին:
Նեյմարն ու Ռամոսը լավ հարաբերություններ ունեն՝ Nike-ի գովազդում միասին նկարահանվելուց սկսած: