«Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն կարող է կարիերա շարունակել Պրեմիեր լիգայում: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Նշվում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է անձամբ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
Դեմբելեն այժմ վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում: