«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆերնանդինյոյի ապագան իր թիմում անորոշ է: Այս մասին հայտնում է The Times-ը:
Ակումբը 36-ամյա բրազիլացուն նոր պայմանագիր է առաջարկել մեկ տարի ժամկետով, բայց ֆուտբոլիստը դեռ որոշում չի կայացրել «քաղաքացիների» հետ համագործակցության երկարացման մասին:
Ըստ աղբյուրի՝ «Մանչեսթեր Սիթին» նոր խաղացող է փնտրում Ֆերնանդինյոյին փոխարինող: «Քաղաքացիների» համար առաջնային տարբերակը «Վեսթ Հեմ Յունայթեդի» կիսապաշտպան Դեկլան Ռայսն է:
36-ամյա Ֆերնանդինյոն անգլիական թիմում է 2013 թվականից: