Ռուս թենիսիստ Դանիլ Մեդվեդևը Մադրիդի մրցաշարի երրորդ շրջանում մրցել է չիլիացի Քրիստիան Գարինի հետ ու պարտվել 4:6, 7:6 (7:2), 1:6 հաշվով։ Խաղի ընթացքում Մեդվեդևը վիճաբանել է հանդիսատեսի հետ։
Այն բանից հետո, երբ Գարինը վճռորոշ սեթում հաղթելիս է եղել 3-1 հաշվով, Մեդվեդևը մոտեցել է տրիբունային և երկրու երկրպագուի հետ վիճել՝ նրանց ռուսերեն ասելով «փակի՛ր բերանդ»։
Նա նաև դիմել է երկրպագուներից մեկին ու հարցրել՝ «Ինչպե՞ս է քո խղճուկ կյանքը»։
Մեդվեդևը զգուշացվել է, բայց նրան դուր չի եկել մրցավարի բացատրությունը, թե կոնկրետ ինչի համար է ինքը զգուշացվել։ Մրցավարն ասել է, որ չգիտեր՝ հանդիսատեսն իրեն խանգարել է։ Վերջինս պատասխանել է․ «Ես գիտեմ, որ պետք է զգուշացում ստանամ, բայց բացատրությունը շատ վատն է։ Մենք 2 ժամ 14 րոպե կորտում ենք, և դու ասում ես, որ ոչինչ չգիտե՞ս։ Սա հիմարություն է»։
Սրանից հետո Մեդվեդևն ասել է․ «Հուսով եմ՝ հաջորդ խաղին գալու համար նրանք գումար չեն ունենա։ Կարող եմ գրազ գալ՝ նրանք գումար չունեն»։