«Բարսելոնան» սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյի տրանսֆերը ձեռք բերելու հարցում:
Ակումբը ցանկանում է փորձառու արգենտիացու տրանսֆերը ձեռք բերել առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ խաղացողի կարգավիճակով, հաղորդում է Sky Sports-ը:
Նախկինում 32-ամյա Ագուերոն հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է Մանչեսթերից:
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում վնասվածքի պատճառով Ագուերոն մասնակցել է միայն 10 հանդիպման: