Արցախյան պատերազմի ընթացքում արկակոծված Մարտունի քաղաքի մարզադաշտը կվերաբացվի:
«Մայիսի 9-ին վերաբացվելու է ԼՂՀ Մարտունի քաղաքի մարզադաշտը, որը արկակոծվել էր Արցախյան Երկրորդ պատերազմի ընթացքում։ Մարզադաշտի վերաբացման օրը կկայանա Մարտունի-Ճարտար հանդիպումը, որը նվիրված կլինի պատերազմի նահատակներին»,-ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Արցախում ընթացքում է ֆուտբոլի լիգան, որին մասնակցում է 9 թիմ: