«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ճանաչվել է թիմի ապրիլ ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անցյալ ամիս Մալինովսկին մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի ու հինգ գոլային փոխանցման հեղինակ: Մալինոսվկին երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է ամսվա լավագույն խաղացող: