«Վեսթ Բրոմի» դարպասապահ Սեմ Ջոնսթոնը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հաղորդում է tribalfootball.com-ը:
Հաղորդվում է, որ «Կարմիր սատանաները» այս մրցաշրջանում «Վեստ Բրոմի»՝ Պրեմիեր լիգայից հեռանալուց հետո ցանկանում են դարպասապահ ձեռք բերել: Ակումբը պատրաստ կլինի խաղացողին բաց թողնել 20 միլիոն ֆունտով:
Ջոնսթոնը «Մանչեսթեր Յունայթեդի» սան է, նա թիմը լքել է 2018 թվականին: Այս մրցաշրջանում դարպասապահը կրկնել է Պրեմիեր լիգայի հակառեկորդը՝ 21 հանդիպման ընթացքում բաց թողնելով 50 գոլ: