Լոնդոնի «Տոտենհեմը» գլխավոր մարզչի նոր թեկնածու ունի: Ինչպես տեղեկացրել էինք, անգլիական ակումբը հետաքրքրվում է Մաուրիցիո Սարիի ծառայություններով: Այժմ ավելացել է «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Մանուել Գասպերինիի թեկնածությունը:
Football-italia-ի հաղորդմամբ, անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապվել են 63-ամյա մասնագետի հետ, սակայն բացասական պատասխան են ստացել:
Հիշեցնենք, որ մոտ 15 օր առաջ Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից, իսկ արդեն երեկ պորտուգալացին համաձայնության է եկել «Ռոմայի» հետ: