«Բայերը» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Գերմանացու նոր պայմանագիրը ուժի մեջ է մինչեւ 2026 թվականը: Կիսապաշտպանը վերջերս դարձավ Գերմանիայի Բունդեսլիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ գոլի հեղինակը:
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա ֆուտբոլիստը 26 հանդիպում է անցկացրել Գերմանիայի առաջնությունում: