«Պարի Սեն-Ժերմենը» հրապարակել է թիմի հայտացուցակը Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան խաղի համար։ 25 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակում ընդգրկվել է նաև հարձակվող Կիլիան Մբապեն, որը բաց էր թողել փարիզյան թիմի՝ երեկ կայացած մարզումը։
ՊՍԺ-ի հայտացուցակը․ Նավաս, Ռիկո, Սաիդանի, Ռանդրիամամի, Բակեր, Կիմպեմբե, Մարկինյոս, Դիալո, Ֆլորենցի, Դագբա, Կերեր, Կուրզավա, Էրերա, Դանիլո, Ռաֆինյա, Վերատի, Պարեդես, Գեյե, Նեյմար, Սարաբիա, Դրաքսլեր, Դի Մարիա,Մոյզե Քին, Իկարդի, Մբապե։
Հիշեցնենք՝ 1/2 եզրափակչի առաջին խաղում, որը կայացել է Փարիզում, «Մանչեսթեր Սիթին» 2-1 հաշվով հաղթանակ է տարել ՊՍԺ-ի նկատմամբ։ Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա վաղը՝ մայիսի 4-ին, Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում։