Ղազախստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան ներկայացրել է Ղազախստանի 2021 մրցաշրջանի առաջնության ութերորդ տուրի խորհրդանշական հավաքականը։
Տուրի լավագույնների շարքում է նաև «Աստանայի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը։
«Հայ ֆուտբոլիստը ամուր «Ակժայիկի» հետ խաղում ցույց տվեց իր խաղամարկարդկը։ Դրիբլինգով ու խորամանկ որոշումներով Բարսեղյանը բազմաթիվ խնդիրներ ստեղծեց ուրալյան թիմի պաշտպանության համար: Ընդհանուր առմամբ, Տիգրանը 5 հարված հասցրեց, որոնցից մեկն արդյունավետ էր: Գործողությունների ինդեքսը՝ 322 է» ,- ասված է լիգայի հաղորդագրության մեջ։