Գերմանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում Դորտմունդի «Բորուսիան» 5:0 հաշվով հաղթեց 2-րդ Բունդելսիգան ներկայացնող «Հոլստեյն Կիելին» ու դուրս եկավ եզրափակիչ:
Դորտմունդյան թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Ջիովանի Ռեյնան, մեկական անգամ էլ աչքի ընկան Ռոյսը, Ազարն ու Բիլինգհեմը:
Եզրափակչում «Բորուսիան» կմրցի «Լայպցիգի» հետ: