Երեկ հայտնի դարձավ, որ «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի Մյունխենի «Բավարիան»:
Այսօր արդեն հայտնի է, որ Նագելսմանինն այդ պաշտոնում կփոխարինի «Զալցբուրգի» գլխավոր մարզիչ Ջեսի Մարշը: Այս մասին թվիթերում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Կողմերն արդեն համաձայնության են եկել. 47-ամյա ամերիկացին մրցաշրջանի ավարտից հետո կստանձնի նոր պարտականությունները:
Ինչ վերաբերում է Նագելսմանին, վերջինս 5-ամյա պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ: