«Տոտենհեմը» շարունակում է փնտրել նոր մարզիչ: Ակումբի գլխավոր նպատակը Յուլիան Նագելսմանն էր, բայց «Լայպցիգի» մարզիչն այս ամառ կգլխավորի Մյունխենի «Բավարիան»:
«Այաքսի» մարզիչ Էրիկ տեն Հագը գլխավորում է լոնդոնյան ակումբի մարզչի պաշտոնի համար թեկնածուների ցուցակը, հաղորդում է The Telegraph-ը:
Նաև «Տոտենհեմը» հետաքրքրված է «Լայպցիգի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկով, ինպես նաև հետաքրքրություն է ցուցաբերում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթի նկատմամբ, բայց վերջինիս հետ շփումը բարդացնում են ազգային ընտրանու նախապատրաստման ծրագրերը Եվրոպայի առաջնությանն ընդառաջ: