Պաշտպան Սեզար Ազպիլիկուետան կարող է տեղափոխվել Իսպանիա: Այս մասին հաղորդում է Gol-ը:
Հաղորդվում է, որ «Ատլետիկոն» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություննեով:Մադրիդյան թիմը կփորձի ձեռք բերել «Չելսիի» ավագին ամառային տրանսֆերային պատուհանի համար:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2022-ի հունիսին: Լոնդոնյան ակումբը չի պատրաստվում բաժանվել իսպանացուց: