Calciomercato-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Սիթին» կարող է ձեռք բերել «Ուոթֆորդի» 38-ամյա դարպասապահ Բեն Ֆոսթերին:
Անգլիական ակումբը փնտրում է փորձառու պահեստային դարպասապահ, որը կփոխարինի Զաք Ստեֆենին, եթե նա վարձավճարով տեղափոխվի այլ ակումբ:
Նախկինում «Տոտենհեմը» նույնպես հավակնում էր Ֆոսթերին:
Նշենք, որ Ֆոսթերն Չեմպիոնշիփի այս մրցաշրջանում 22 հանդիպում է անցկացրել՝ օգնելով իր թիմին նվաճել ԱՊԼ-ի ուղեգիր։