«Բարսելոնայի» մարզիչ Ռոնալդ Կումանը կոնֆլիկտ է ունեցել պաշտպան Օսկար Մինգեսայի հետ: Մարզիչն ու ֆուտբոլիստը վիճաբանություն են ունեցել հենց «Խետաֆեի» դեմ 31-րդ տուրի խաղում (5:2):
21-ամյա իսպանացին փոխարինվեց երկրորդ խաղակեսում Կումանի հետ վիճաբանությունից հետո, ով դժգոհ էր խաղադաշտում ֆուտբոլիստի ելույթներից:
Ֆուտբոլիստը դուրս գալով խաղադաշտից՝ գնաց նիդերլանդացի մասնագետի կողմը՝ սեղմելու նրա ձեռքը, բայց Կումանը կտրուկ հրաժարվել է դա անել: