Էդ Վուդվորդը հրաժարական է տվել «Մանչեսթեր Յունայթեդի» փոխնախագահի պաշտոնից:
Պատճառն այն է, որ պաշտոնյան չի ցանկացել աջակցել ակումբի՝ Սուպերլիգային միանալուն: Վուդվորդը աշխատել է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի նախագծի վրա, որը ՈւԵՖԱ-ն ներկայացրեց երկուշաբթի օրը:
Հիշեցնենք, որ այսօր «Մանչեսթեր Յունայթեդի» մոտ 20 երկրպագու արգելափակել է «Կարմիր սատանաների» բազայի երկու մուտքերը: Մանրամասներն՝ այստեղ։