Անգլիայի առաջնության 29-րդ տուրի հետաձգված խաղում «Տոտենհեմը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (2:1):
Լոնդոնյան ակումբն իր առաջին հանդիպումն անցկացրեց Ժոզե Մոուրինյուի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելուց հետո: Թիմը գլխավորում էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռայան Մեյսոնը:
29 տարեկան 312 օրական հասակում Մեյսոնը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաերիտասարդ մարզիչը:
Նա նախկինում խաղացել է «Տոտենհեմում», «Միլուոլում» եւ այլ ակումբներում, բայց առողջական խնդիրների հետ կապված ստիպված է եղել ժամանակից շուտ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: