Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մանրամասներ է պատմել է եվրոպական Սուպերլիգայի ձախողման պատճառների մասին:
«Մենք երկար տարիներ աշխատել ենք այս ծրագրի վրա, և միգուցե չկարողացանք բացատրել այն: Մի փոքր հուզված եմ ու հիասթափված: Մենք դրա վրա աշխատել ենք երեք տարի, մենք պայքարում ենք իսպանական ֆուտբոլում առկա ֆինանսական իրավիճակի հետ: Լա Լիգան անձեռնմխելի է, ուստի ես ուզում էի ավելի շատ գումար վաստակել շաբաթվա կեսերին կայացած հանդիպումներում, քանի որ Չեմպիոնների լիգայի ձևաչափը հնացել է:
Անցած մրցաշրջանում մենք կորցրեցինք 600 միլիոն: Այս ձևաչափը չի գործում, և մենք եկանք այն ձևաչափին, որով կխաղանք Եվրոպայի ամենակարևոր թիմերի հետ: Մենք հաշվեցինք թվերը և տեսանք, որ կարելի է շատ ավելին գումար աշխատել:
Ես երբեք նման ագրեսիվություն չեմ տեսել, դա կազմակերպված մի բան էր: Սա զարմացրեց բոլորիս: Երբ մենք հրապարակեցինք այս լուրը, մենք խնդրեցինք հանդիպել ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի նախագահի հետ: Նրանք մեզ չպատասխանեցին: Իմ կյանքում չեմ տեսել այսպիսի ագրեսիա, սպառնալիքներ, վիրավորանքներ, կարծես սպանել ենք ֆուտբոլը:
Մենք աշխատում ենք միայն համաճարակից հետո ֆուտբոլը փրկելու համար: Մադրիդի «Ռեալի» եկամուտներն այս տարի 900 միլիոն եվրոյից ընկել են 600 միլիոն:
Տեղի է ունենում շատ բարդ իրադարձություն: Դժվար է բացատրել, բայց անգլիական ակումբներից մեկը քիչ հետաքրքրություն ցուցաբերեց և դա վարակիչ էր մյուսների համար», — ասել է Պերեսը El Larguero- ին տված հարցազրույցում: