ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կարծում է, որ Եվրո-2020-ը հիանալի հնարավորություն կլինի ցույց տալու, որ Եվրոպան հաղթահարել է կորոնավիրուսի համաճարակը:
«Մենք պատրաստ ենք մարտահրավերներին: Եվրոպայի առաջնությունը հիանալի հնարավորություն կլինի ցույց տալու, որ Եվրոպան վերադարձել է՝ հաղթահարելով համաճարակը:
Կարծում եմ, որ հունիսին երկրպագուների մեծ մասն արդեն պատվաստված կլինի, մրցաշարում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և կկազմակերպվեն բժշկական միջոցառումներ:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մրցաշարը հյուրընկալող եվրոպական երկրների ղեկավարներին՝ անհավատալի աջակցության համար»,- մեջբերում է Չեֆերինին ՏԱՍՍ-ը: