Սուպերլիգայի ղեկավարներից Ֆլորենտինո Պերեսը հայտնել, է որ նոր ստեղծվելիք կառույցը կարող է երկրորդ դիվիզիոն ունել:
«Հասկացե՛ք, որ Սուպերլիգան փողր համար պատերազմ չէ, սա պայքար է ֆուտբոլի ապագայի համար: Մենք աշխատում ենք ֆուտբոլը փրկելու համար: Եթե ակումբները սկսեն ավելի շատ գումար աշխատել, դա օգուտ կլինի բոլորին: Ավելին, Սուպերլիգան կարող է նաև երկրորդ դիվիզիոն ունենալ»,-ուղիղ եթերում ասել է Պերեսը:
Հիշեցնենք, որ այս պահին Սուպերլիգային միացել են «Տոտենհեմը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», մանչեսթերյան ակումբները, «Ռեալը», «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Միլանը», «Յուվենտուսն» ու «Ինտերը»: