Խորխե Մեսսին՝ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը, որը նաև նրա գործակալն է, ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք։
«Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան պատրաստ է մոտ օրերս պայմանագրի երկարաձգման վերաբերյալ բանակցություններ սկսել ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը։ Նշվում է, որ Լապորտան վստահ է, որ արգենտինացի կմնա «Բարսայում»։
Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ։