«Բարսելոնան» առաջարկ է պատրաստում գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի համար: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի ՝ կատալոնական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանում գնել 22-ամյա իսպանացուն եւ արդեն կապվել է խաղացողի ներկայացուցիչների հետ:
Այս մրցաշրջանում Օլմոն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 40 խաղ ՝ դառնալով հինգ գոլի եւ 11 գոլային փոխանցման հեղինակ: