«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս Ֆլիկի ապագան՝ մյունխենյան ակումբում, չի որոշվի առաջիկա օրերի ընթացքում:
Ակումբի ղեկավարությունը չի պլանավորում առաջիկա օրերին մարզչի հետ հանդիպում, քանի որ թիմի խաղային գրաֆիկը շատ խիտ է, և Ֆլիկը ցանկանում է կենտրոնանալ առաջիկա խաղերի վրա:
Նաև հաղորդվում է, որ տնօրենների խորհրդից Օլիվեր Կանը ցանկանում է խոսել Ֆլիկի հետ ու լսել նրա ցանկության մասին:
Հիշեցնենք, որ «Բավարիան», դիմակայությունում պարտվելով ՊՍԺ-ին, դուրս մնաց ՉԼ-ի հետագա խաղարկությունից, իսկ Բունդեսլիգայում առաջատարն է: