Tuttomercatoweb-ը հայտնում է, որ «Ռուբինի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիան կարիերան կարող է շարունակել «Ատալանտայի» կազմում:
Նախկինում հաղորդվում էր, որ երիտասարդ տաղանդի ծառայությունները հետաքրքրում են իտալական մի քանի ակումբի, մասնավորապես՝ «Միլանին»:
Կվարացխելիան Վրաստանի հավաքականի անդամ է: ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 21 խաղում նա դարձել է 4-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: