«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն «Նապոլիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո խոսել է թիմի՝ մրցաշրջանի մնացած հատվածի հետ կապված ծրագրերի մասին․
«Այս մրցաշրջանում ես շատ բան այնպես չեմ արել, բայց նորից այդպես կանեի։ Առաջին տարին հեշտ չէ։ Դու հավատում ես քո գաղափարներին ու մղվում ես պայքարի։ Շատ տարբեր բաներ եղան։ Ինձ համար սա ամենաբարդ առաջնությունն է։ Դա ինձ պետք կգա ապագայում։ Ես սխալ էի, բայց, ինչպես բոլորը, ես կարող եմ հետևություններ անել այդ սխալներից։
Մեր նպատակն այս 10 խաղից բաղկացած մինի-առաջնությունում հաղթելն ու Իտալիայի գավաթակիր դառնալն է։
Առաջնությո՞ւնը, թե՞ Չեմպիոնների լիգան․ երկու մրցաշարերն էլ կարևոր են։ Երբ խաղում ես «Յուվենտուսի» կազմում, պետք է ամենուր հաղթել, դու չես ընտրում մրցաշարը։ Մենք հնարավորություն ունեինք շարունակելու ելույթները Չեմպիոնների լիգայում նաև այն պատճառով, որ մեզ այնպիսի մրցակից բաժին ընկավ, որը թույլ տվեց մեզ խաղալ։ «Բենևենտոն» զրկեց մեզ չեմպիոնական ամբիցիաներից»,- Պիռլոյի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։