NBA-ի կանոնավոր առաջնությունում Դենվեր Նագեթսը 119:109 հաշվով հաղթեց Օրլանդո Մեջիքին: Նշենք, որ հանդիպման ընթացքում Օրլանդոն առաջ էր հաշվի մեջ18 միավորի տարբերությամբ:
Հաղթողների կազմում Օրլանդոյի նախկին խաղացող Աարոն Գորդոնը վաստակեց 24 միավոր, իսկ Նիկոլա Յոկիչը դաբլ-դաբլ գրանցեց՝ 17 միավոր, 16 փոխանցում։ «Նագեթսը» տոնեց 5-րդ անընդմեջ հաղթանակը:
Լոս Անջելես Կլիպերսը վստահորեն հաղթեց Լոս Անջելես Լեյքերսին: Լոսանջելեսյան դերբին ավարտվեց 104: 86 հաշվով: Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Մարկուս Մորիսն էր, ով վաստակեց 22 միավոր: Կավայ Լեոնարդը դաբլ-դաբլ գրանցեց՝ 19 միավոր ու 10 խափանում:
Չիկագո Բուլզը hաղթեց Բրուքլին Նեթսին: Հանդիպումն ավարտվեց Cուլերի հաղթանակով ՝ 115: 107 հաշվով: Հանդիպման ամենաշատ միավորներ վաստակած խաղացողը Բրուքլինի հարձակվող Քայրի Իրվինգն էր ՝ 24 միավորով։ Չիկագոյի կազմում դաբլ-դաբլ գրանցեցին Նիկոլա Վուչևիչը (22 միավոր, 13 խափանում):
Ատլանտա — Գոլդեն Սթեյթ 117:111
Հյուսթոն — Նյու Օրլեան 115։122
Ֆիլադելֆիա — Մեմֆիս — 100:116
Բոստոն — Շարլոտա — 116:86