Ըստ Il Corriere dello Sport-ի, ակումբը ֆինանսական վիճակը բարելավելու համար «Ինտերը» այս ամառ ստիպված կլինի վաճառել 1-2 հիմնական կազմի խաղացողներ:
Հաղորդվում է, որ միլանյան ակումբը պատրաստ է վաճառել հարձակման գծի առաջատար Ռոմելու Լուկակուին: Իտալական ակումբը հարձակվողի համար պահանջում է 120 միլիոն եվրո:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Լուկակուի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Ռեալը» և «Բարսելոնան»:
Լուկակուն «Ինտերի» կազմում անցկացրած 85 խաղում դարձել է 59 գոլի հեղինակ: