«Այաքսի» պաշտպան Պեր Շյուրսի գործակալը հայտնել է, որ «Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում ֆուտբոլիստի նկատմամբ:
«Շյուրսի ծառայություններով հետաքրքրում են Եվրոպայի բոլոր խոշոր ակումբները՝ այդ թվում«Նապոլին»: Նա մեկն է բազմաթիվ տաղանդավոր խաղացողներից, որոնց հետևում են նեապոլյան ակումբիս սկաուտները: Ես նրան կբնորոշեի որպես իսկական փլեյմեյքեր: Նա ժամանակակից պաշտպան է, ով շատ լավ է խաղում թիկունքից,-ասել է ֆուտբոլիստի գործակալը:
21-ամյա ֆուտբոլիսը ամստրեդամյան թիմում է հանդես գալիս 2018 թվականից: