Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը ազգային ընտրանու կազմում խփած գոլերի քանակով հավասարվել է Դավիդ Տրեզեգեին: Երկու ֆուտբոլիստներն էլ հիմա կիսում են ռմբարկուների ցանկի 4-րդ հորիզոնականը:
Մարտի 24-ին Ֆրանսիայի հավաքականն ԱԱ-2022-ի ընտրական փուլի խաղում մրցել է Ուկրաինայի հետ ու ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ավարտել հանդիպումը: Հանդիպման հաշիվը բացել է Գրիզմանը, իսկ 57-րդ րոպեին Պրեսնել Կիմպեմբեն գրավել է սեփական դարպասը:
D խմբում բացի Ֆրանսիայից և Ուկրաինայից, հանդես են գալիս նաև Ղազախստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, ինչպես նաև Ֆինլանդիայի հավաքականները:
Հաջորդ խաղում ֆրանսիացիները հյուրընկալվելիս կմրցեն Ղազախստանի հետ: Հանդիպումը տեղի կունենա մարտի 28-ին: