Համացանցում է հայտնվել եվրոպական թոփ-5 լիգաների մարզիչների աշխատավարձերի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ցուցակը գլխավորում է «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն տարեկան 43,2 մլն եվրո եկամուտով:
Նրանից հետո դասավորվածությունն այսպիսին է.
Պեպ Գվարդիոլա «Մանչեսթեր Սիթի»-22,6 մլն եվրո
Ժոզե Մոուրինյու «Տոտենհեմ»-17 մլն եվրո
Յուրգեն Կլոպ «Լիվերպուլ»-17 մլն եվրո
Զինեդին Զիդան «Ռեալ»-16,8 մլն եվրո
Սակայն ավելի վաղ իսպանական AS պարբերականը պնդում էր, որ Սիմեոնեն տարեկան 32 մլն եվրո է ստանում: