Կայացել է Իսպանիայի հավաքականի երկրորդ մարզահագուստի շնորհանդեսը, որով թիմը հանդես կգա ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնությունում:
Իսպանացիների երկրորդ մարզահագուստը սպիտակ է՝ մոխրագույն երանգավորմամբ: Այն ստեղծել է adidas ընկերությունը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի նոյեմբերին Իսպանիայի հավաքականը ներկայացրել էր առաջին մարզահագուստը, որը կարմիր է:
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջիկա առաջնությունում ընդգրկված է E խմբում, որտեղ կմրցի Սլովակիայի, Շվեդիայի և Լեհաստանի հավաքականների հետ: