«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է այն ֆուտբոլիստների մասին, որոնց կցանկանար տեսնել իր թիմում:
«Բոլորն ասում են, որ ես ցանկանում եմ Հադսոն-Օդոյին և Դեստին տեսնել Մյունխենի «Բավարիայում»: Իհարկե, մենք երազում ենք նրանց մասին, բայց չկարողացանք գնել նրանց:
Ինչ-որ մեկն ասում է, որ ես չեմ ցանկանում թիմում տեսնել Լերոյ Սանեին, բայց կնախընտրեի Վերներին ու Հավերցին նրա փոխարեն: Դա ճիշտ չէ․ ես ուզում էի երեքն էլ: ձեռք բերել։ Մենք համատեղ որոշում կայացրեցինք Սանեի վերաբերյալ», — մեջբերում է Ֆլիկին Sky Sport Germany-ն:
Հիշեցնենք, որ «Բավարիան» «Մանչեսթեր Սիթիից» Սանեին գնեց 60 միլիոն եվրոյով՝ 2020 թվականի ամռանը: Իսկ Հավերցը և Վերները տեղափոխվեցին «Չելսի»: