Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Զորան Մամիչը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Այս որոշումը Խորվաթիայի Գերագույն դատարանը կայացրել է կոռուպցիայի մեղադրանքով: Այս մասին հայտնում է Vecernji.hr-ը:
Մամիչը և նրա եղբայր Զդրավկոն հետաքննվում էին ֆինանսական խարդախությունների մեղադրանքով: Երկուսն էլ ակումբի բյուջեից հափշտակել են 17,3 միլիոն դոլար: Ֆունկցիոներները մեղադրվում են նաև 1,8 միլիոն ԱՄՆ դոլարի չափով հարկերից խուսափելու մեջ:
Զորան Մամիչը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, իսկ Զդրավկո Մամիչը ՝ 6,5 տարվա ազատազրկման: Մարզիչն արդեն թողել է իր պաշտոնը «Դինամոյում»: