Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Քրիսթալ Փելաս» — «Արսենալ» (1-1) հանդիպման ընթացքում տանտերերի երկրպագուները ստադիոնում ակցիա են իրականացրել ընդդեմ VAR համակարգի։
Երկրպագուները իրենց բողոքն արտահայտել են հետևյալ բառերով․ «Սպանելով կիրքը, սպանելով մթնոլորտը, սպանելով խաղը․ դադարեցրե՛ք VAR-ը հիմա»։

Երկրպագուներից մեկն էլ ստադիոն է ներկայացել շապիկով, որի վրա գրված է․ «Սա այլևս ֆուտբոլ չէ»։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում VAR համակարգը կիրառվում է այս մրցաշրջանից։