Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ մարտի 5-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։
Այսօր կկայանա ՀՊԼ մեկ հանդիպում․
«Փյունիկ»–«Ալաշկերտ» 14։00
Եվս մեկ հանդիպում կկայանա արդեն Բունդեսլիգայի շրջանակում․ «Շալկե»–«Մայնց»․ հանդիպումը կմեկնարկի 23։30-ին։
Իսկ Իսպանիայի առաջնության շրջանակում կկայանա «Վալենսիա» – «Վիլյառեալ» դիմակայությունը (00:00):
Ղազախստանում կկայանա Սուպերգավաթի խաղարկության երրորդ տեղի համար հանդիպումը․ Կամո Հովհաննիսյանի «Կայրաթը» սեփական հարկի տակ կընդունի Սոլոմոն Ուդոյի «Շախտյորին»: Հանդիպման մեկնարկը` 13:00-ին։
Իսկ ժամը 18:15-ին, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի ընտրանու հետ։