Պույոլը պատասխանել է Սուսոյին այն բանից հետո, երբ «Բարսելոնան» դուրս եկավ Իսպանայի Գավաթի եզրափակիչ։ Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում կատալոնական «Բարսելոնան» սեփական հարկի ընդունեց «Սևիլիային» և հաղթեց 3:0 հաշվով:
Հիշո՞ւմ եք առաջին խաղում Սուսոյի ու Ալբայի պահը, երբ 11 մետրանոց չնշանակվեց: Պեդրին հետխաղյա հարցազրույցում նշեց, որ մրցավարը պետք է նշանակեր 11-մետրանոց, այլ ոչ թե ազատ հարված:
Գոհ լինելով 2-0 հաշվով տարած հաղթանակից ՝ Սուսոն արձագանքեց Պեդրիի թվիթերյան հարցազրույցին՝ լացող emoji-ներով:
Բայց անդալուզցու ուրախությունը կարճ տևեց: Պատասխան խաղում Բարսան հաղթեց ու դուրս եկավ եզրափակիչ, իսկ լեգենդար Կառլես Պույոլը փայլուն պատասխանեց Սուսոյի հեգնանքին․ «Բարի գիշեր»/ Buenas noches! , ակնարկելով՝ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում: