«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը չորրորդն է Ազգային Բասկետբոլի լիգայում՝ խաղից ճշգրիտ նետումների քանակով:
35-ամյա Լեբրոնին հաջողվել է առաջ անցնել լեգենդար Մայքլ Ջորդանից, ով իր ակտիվում ուներ 12192 ճշգրիտ նետում խաղից (տուգանային նետումները չհաշված):
«Դալլաս Մավերիքսի» հետ խաղում Լեբրոնը խաղից 14 նետում է կատարել և զամբյուղ նետած գնդակների քանակով շրջանցել է Ջորդանի ցուցանիշը:
