Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիայի գավաթի քառորդ եզրափակչի խաղում «Նոտս Քաունթին» 3-1 հաշվով հաղթեց «Օքսֆորդ Սիթիին»:
73-րդ րոպեին «Նոտս Քաունթիի» հարձակվող Էլայ Սեմը խփեց անսովոր և շատ գեղեցիկ գոլ։
«Սա Պուշկաշի մրցանակի հավակնորդ է»,- բղավեց խաղի մեկնաբանը:
Պուշկաշի մրցանակը բաժին է հասնում ՖԻՖԱ-ի «Մրցաշրջանի լավագույն գոլ» մրցանակակրին: