Սնուկերի աշխարհի 2019 թվականի չեմպիոն Ջադ Թրամփը խոսել է կորոնավիրուսի համաճարակի մասին, հաղորդում է Snooker.uk-ը:
«Շատերը սոցիալական ցանցերում ինձ գրում են. «Ինչու՞ չեք պայքարում կորոնավիրուսի դեմ: Մենք հոգնել ենք այս ամենից: Կամ լուծեք այդ հարցը, կամ ՝ հեռացեք»:

Դե արի այս մարդկանց բացատրի, որ ես այդ Թրամփը չեմ: Նրանք կարդում են իմ ազգանունը և չեն հետաքրքրվում, որ ես սնուկերի վարպետ եմ:
Այդուհանդերձ, զվարճալի իրավիճակ է»,-ասել է Թրամփը:
Հիշեցնենք, որ եզրափակիչ խաղում Թրամփը՝ 18:9 հաշվով հաղթել էր շոտլանդացի Ջոն Հիգինսին: