«Էվերթոնը» ՊՍԺ-ից 80 մլն եվրո կպահանջի, եթե փարիզյան ակումբն ուզենա ձեռք բերել Մոիզե Քինի տրանսֆերային իրավունքները։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Քինը վարձակալական հիմունքներով ՊՍԺ-ին միանալուց ի վեր 25 խաղում 14 գոլ է հեղինակել։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ ակումբում գոհ են 20-ամյա հարձակվողի խաղից ու մտադիր են լիարժեք տրանսֆեր ձևակերպել։
Վարձակալության պայմանագրում խաղացողին գնելու կետ չկար, ինչը նշանակում է, որ «Էվերթոնը» պատրաստ է այս ամառ Քինի տրանսֆերի համար մեծ գումարներ պահանջել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Էվերթոնը» հույս ունի Քինին վերադարձնել ՊՍԺ-ից։