«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հույս է հայտնել, որ «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը վարձակալությամբ է խաղում լոնդոնյան թիմում, կշարունակի մրցելույթները նաև վարձակալությունից հետո։
«Մենք Մարտինի հետ մի քանի ամսվա ժամանակ ունենք։ Առաջին հերթին մենք պետք է առավելագույնը օգտագործենք այդ ժամանակը, որպեսզի թիմին տանք նրա բոլոր որակները։ Մրցաշրջանի վերջում մենք միասին կորոշենք, թե ինչ ձևով ենք շարունակելու համագործակցությունը։ Ներկա պահին դա միայն մեզնից չէ կախված։
Դաշտում նա բնավորություն ու ինտելեկտ է ցույց տալիս։ Այդպիսի բնավորության գծեր ունենում են առաջատարները։ Նա այստեղ երկար ժամանակ չէ, սակայն շուտ է ադապտացվել։ Նա գնալով ավելի ու ավելի շատ հարգանք է ստանում խաղացողներից ու աշխատակիցներից, ու նա թիմում աճելու է ամեն օր»,-Արտետայի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Էդեգորը վարձակալությամբ խաղում է «Արսենալում» հունվարից։ Պայմանագրում չկա նրա տրանսֆերը գնելու իրավունք ներառող կետ։
Ավելի վաղ «Ռեալում» ափսոսանք էին հայտնել, որ հունվարին բաց են թողել Էդեգորին։