«Բարսելոնայի» երիտասարդ ֆուտբոլիստ Խուան Միրանդան մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում է:
Sport.es-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» առաջարկ է նախապատրաստում: Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը 15 միլիոն եվրո արժողությամբ առաջարկ է անելու:
Միրանդան վարձավճարով հանդես է գալիս «Շալկեում». գերմանական ակումբը տրանսֆերի ամբողջական գնման իրավունք չունի:
19-ամյա իսպանացին Երևանում կայացած Մ-19 Եվրո-2019-ում դարձել է չեմպիոն: